ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am
![Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am](up/article/big/file_53602_2746317.jpg)
Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի՝ հետազոտման և բուժման նպատակով:
Ֆիզիոլոգիական արտադրություն
Սեռական հարաբերության ժամանակ տղամարդու մոտ տեղի է ունենում սերմնաժայթքում (էյակուլյացիա)` սերմնահեղուկի արտադրություն, որն իրենից ներկայացնում է անթափանց, մածուցիկ, սպիտակամոխրագույն հեղուկ՝ հում շագանակի հոտով: Սերմնահեղուկը ներառում է շագանակագեղձի կողմից արտադրված սերմնային պլազմա, որի մեջ առկա են ամորձիների կոմից արտադրված սպերմատոզոիդներ: Արտադրված սերմնահեղուկի քանակը պայմանավորված է մի շարք գործոններով՝ օրգանիզմի անհատական առանձնահատկություններով, առողջական վիճակով, տարիքով, նույնիսկ խմած հեղուկի ծավալով, սակայն միջինը մեկ սերմնաժայթքման ժամանակ այդ կենսաբանական հեղուկը արտադրվում է մոտ 5 մլ ծավալով:
Սերմնահեղուկ արտադրվում է նաև դեռահասների մոտ, հաճախ քնի ընթացքում, այս երևույթը կոչվում է երազախաբություն: Երազախաբություն կարող է լինել նաև հասուն տղամարդու մոտ՝ երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում:
Կա ևս մեկ կենսաբանական հեղուկ, որը նորմայում անջատվում է առնանդամից, իրենից ներկայացնում է մածուցիկ և թափանցիկ հեղուկ, հոսում է միզուկից սեռական գրգռման ժամանակ և կոչվում է լիբիդոզային ուրեթրոռեա: Այս արտադրությունն անջատվում է միզուկի գեղձերի կողմից: Այն սպերմատոզոիդների համար ստեղծում է բարենպաստ, հիմնային միջավայր և սեռական հարաբերության ժամանակ հեշտացնում է առնանդամի մուտքը հեշտոց: Լիբիդոզային ուրեթրոռեայում պարունակվում են նաև քիչ քանակությամբ սպերմատոզոիդներ: Որոշ դեպքերում ուրեթրոռեա անջատվում է նաև կղազատման ժամանակ: Դրանից վախենալ պետք չէ, դա նորմայի տարբերակ է:
Սմեգման ևս ֆիզիոլոգիական արտադրության տարատեսակ է: Այն սպիտակ, ճարպանման նյութ է՝ բաղկացած թլիպի ճարպագեղձերի կողմից արտադրվող յուղոտ արտադրությունից և էպիթելի մահացած բջիջներից: Տղամարդու մոտ սմեգման առաջանում է իր ողջ կյանքի ընթացքում և առնանդամի գլխիկի համար ծառայում է որպես քսանյութ՝ հեշտացնելով նրա սահումը թլիպից դուրս գալու ժամանակ: Անհրաժեշտ է ամեն օր լվացման միջոցով հեռացնել սմեգման: Հակառակ դեպքում, եթե այն մեծ քանակությամբ կուտակվի, ապա կարող է բերել թլիպի բորբոքման՝բալանոպոստիտի:
Ախտաբանական արտադրություններ
Ախտաբանական արտադրություններն առնանդամից կարող են վկայել վարակի, բորբոքային պրոցեսի, ուռուցքների կամ վնասվածքների հետևանքների մասին:
Այդպիսի արտադրության պատճառը միայն տեսքով հնարավոր չէ որոշել, քանի որ միևնույն ախտաբանությունը կարող է տարբեր ձևով դրսևորվել, և, ընդհակառակը, միևնույն արտադրությունը կարող է տարբեր հիվանդություններին ուղեկցել: Բացի այդ, սեռական ճանապարհով փոխանցվող շատ հիվանդություններ հաճախ ընթանում են «ձեռք ձեռքի տված», այսինքն պատճառը միանգամից մի քանի հարուցիչներն են հանդիսանում, ինչը էականորեն փոխում է կլինիկական պատկերը: Այդ պատճառով առնանդամից ոչ բնորոշ արտադրության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետին, հատկապես եթե այն ուղեկցվում է նաև այլ ախտանիշներով, ինչպիսիք են քորը, ցավը, այրոցը և այլն:
Հարկ է զգոն լինել հետևյալ ախտանիշների առկայության դեպքում:
- Առնանդամից անջատվող թափանցիկ հեղուկը կարող է լինել քրոնիկական խլամիդիոզի ախտանիշ:
- Առնանդամից կիսաթափանցիկ, կաթնասպիտակավուն արտադրություն առաջանում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակի սրացման ժամանակ: Ընդ որում, փրփրավուն արտադրությունը, որն ուղեկցվում է քորով, դիտվում է տրիխոմոնիազի ժամանակ, եթե հեղուկը կպչում է առնանդամի գլխիկին, ապա դա հնարավոր է խլամիդիոզի ժամանակ:
- Մեծ քանակությամբ խիտ և կպչուն դեղնականաչավուն արտադրությունը, որն ուղեկցվում է ցավով և անհարմարավետությամբ, բնորոշ է գոնորեային միզուկաբորբին (ուրեթրիտին):
- Սպիտակ կաթնաշոռանման արտադրություն լինում է կանդիդոզի՝ սնկային վարակի ժամանակ:
- Սպիտակ արտադրությունը, որն ուղեկցվում է միզարձակման դժվարություններով, կարող է առաջանալ պրոստատիտի ժամանակ:
- Միշտ ախտաբանության մասին են վկայում առնանդամից արյունային արտադրությունը կամ արյունը: Սրա պատճառները բազմաթիվ են և բոլորն էլ բավականին լուրջ են՝ սկսած երիկամների ախտահարումից մինչև միզասեռական համակարգի օրգանների չարորակ ուռուցքներ: Արյուն կարող է անջատվել մեզի, սերմնահեղուկի հետ և պարզապես միզուկից: Ամեն դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:
- Ախտաբանություն է համարվում նաև սերմնահեղուկի անջատումը սեռական հարաբերության (ինքնաբավարարման) բացակայության ժամանակ: Այս երևույթը կարող է առաջանալ նյարդային համակարգի որոշ հիվանդությունների կամ քրոնիկական բորբոքումների ժամանակ:
- Մածուցիկ, խիտ, սպիտակ հեղուկը, որն անջատվում է միզարձակումից կամ կղազատումից հետո, շագանակագեղձի արտադրությունն է: Այն կարող է խոսել շագանակագեղձի կամ միզապարկի որոշ հիվանդությունների մասին:
Շատ կարևոր է առնանդամից ցանկացած ոչ բնորոշ արտադրության դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, այլ օգնության համար դիմել մասնագետներին: Բանն այն է, որ ժամանակակից հակաբիոտիկները հեշտությամբ են հաղթահարում բորբոքային և վարակիչ հիվանդությունների ախտանիշները: Դրանց ընդունումից հետո անհանգստացնող արտադրությունը և այլ տհաճ զգացողություններն անհետանում են, սակայն դա չի նշանակում, որ հիվանդությունը բուժվել է: Այն պարզապես ժամանակավորապես նահանջել է, իսկ հետո նորից կարող է վերադառնալ, իսկ ամենավատն այն է, որ հակաբակտերիալ պրեպարատների չվերահսկված ընդունումը կարող է վերջիններիս նկատմամբ ախտածին միկրոօրգանիզմների մոտ կայունություն ձևավորել: Այս դեպքում հիվանդության նոր դրսևորման ժամանակ այդ պրեպարատներն այլևս արդյունավետ չեն լինի:
![](images/calendar.png)
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
![Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59686_8964184.jpg)
Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...
![](images/calendar.png)
![Կոնքի ցավ. urolog.am Կոնքի ցավ. urolog.am](up/article/small/file_59171_8653646.jpg)
Կոնքի ցավը (pelvic pain) որովայնի ստորին հատվածի կամ ուղիղ աղիքի շրջանի ցավերն են, որոնք տղամարդու մոտ կարող են տարբեր հիվանդությունների ախտանշան լինել։ Այդ հիվանդությունները շատ հաճախ կապված են...
![](images/calendar.png)
![Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ). urolog.am Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ). urolog.am](up/article/small/file_58410_6980696.jpg)
Շագանակագեղձի աբսցեսը օջախային թարախային բորբոքում է, որը զարգանում է որպես սուր պրոստատիտի բարդություն...
![](images/calendar.png)
![Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am](up/article/small/file_58326_771945.jpg)
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am](up/article/small/file_58064_6077378.jpg)
Արդյո՞ք վիրուսն ախտահարում է արական սեռական օրգանները։
Վիրուսն այնքան հեշտությամբ չի թափանցնում տղամարդու ամորձիներ, որքան` թոքեր կամ աղիներ...
![](images/calendar.png)
![Ինչո՞վ է վտանգավոր հասարակ բալանոպոստիտը. urolog.am Ինչո՞վ է վտանգավոր հասարակ բալանոպոստիտը. urolog.am](up/article/small/file_57889_8174691.jpg)
Հաճախ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում թլիպի և առնանդամի գլխիկի բորբոքմանը և ուրոլոգին դիմում են միայն սրացման շրջանում, երբ դրանք ծածկվում են բծերով, միզարձակումը դառնում է ցավոտ...
![](images/calendar.png)
![Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am](up/article/small/file_53768_959665.jpg)
Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...
![](images/calendar.png)
![Առնանդամի ցավ. urolog.am Առնանդամի ցավ. urolog.am](up/article/small/file_53118_2127938.jpg)
Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը...
![](images/calendar.png)
![Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am](up/article/small/file_53068_8313139.jpg)
Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը...
![](images/calendar.png)
![Ցավ ամորձիներում. urolog.am Ցավ ամորձիներում. urolog.am](up/article/small/file_52710_5970887.jpg)
Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր...
![](images/calendar.png)
![Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am](up/article/small/file_52448_4232851.jpg)
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան տարածված հիվանդություն է տարեց մարդկանց շրջանում: Հատկապես հանդիպում է 40 տարեկանից հետո, այսպես՝ 60 տարեկան տղամարդկանց 50%-ից ավելին ունեն շագանակագեղձի...
![](images/calendar.png)
![Ուրեթրիտ (Urethrtis). urolog.am Ուրեթրիտ (Urethrtis). urolog.am](up/article/small/file_51895_1425912.jpg)
Միզուկաբորբը դա միզուկի լորձաթաղանթի ախտահարումն է բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիայով: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում միզուկի այտուց և բորբոքում...
![](images/calendar.png)
![Վերականգնվո՞ւմ է, արդյոք, սեռական ֆունկցիան ուրոլոգիական վիրահատություններից հետո. urolog.am Վերականգնվո՞ւմ է, արդյոք, սեռական ֆունկցիան ուրոլոգիական վիրահատություններից հետո. urolog.am](up/article/small/file_49923_9868351.jpg)
Որոշ ուրոլոգիական վիրահատություններից հետո (կոնքի օրգանների վիրահատություններ՝ հատկապես շագանակագեղձ, միզապարկ և հաստ աղիք) տղամարդու մոտ կարող է առաջանալ էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ) կամ սեռական այլ խանգարումներ...
![](images/calendar.png)
![Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_47614_6613892.jpg)
1. Ի՞նչ է շագանակագեղձի բորբոքումը:
Շագանակագեղձի բորբոքումը` պրոստատիտը (prostatitis, prostata – շագանակագեղձ + -itis-բորբոքում), տերմին է, որը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն